379 BEER
379 գարեջրի գործարանը սկսել է իր գործունեությունը 2021 թվականի հոկտեմբերին։ Գործարանը սկսել է իր գործունեությունը երեք տեսակներով՝ Pilsner, Weizen և American Wheat Ale: Այնուհետև ներկայացրել է իր չորրորդ տեսակը՝ մուգ լագեր Dunkel-ը:
Լավագույն որակի գարեջուր ստանալու նպատակով գարեջրի բաղադրիչները ներմուծվում են աշխարհում լավագույն ածիկ և հումք արտադրող ընկերություններից: 379 Beer-ը համագործակցում է գերմանական հանրահայտ «Weyermann® Specialty Malting» ընկերության հետ՝ օգտագործելով ամենաբարձր որակի ածիկ իր արտադրանքի համար:
Գարեջրի մյուս կարևորագույն բաղադրիչները՝ գայլուկը և խմորասնկերը ձեռք են բերվում «BarthHaas GmbH & Co. KG» ընկերությունից:
379 գարեջուրն իսկապես եզակի է դարձնում հայկական ջուրը, որը հայտնի է իր յուրահատուկ բաղադրությամբ:
Pilsner
379-ը ներկայացնում է գերմանական ոճի Պիլզներ՝ թեթև և առույգացնող, որի պատրաստման ժամանակ կիրառվել են գերմանական լավագույն ածիկն ու գայլուկը։ Սրանք ձևավորել են Պիլզներ գարեջրին հատուկ ածիկային համը և դառնությունը՝ պարուրված ծաղկային բույրով։
Ցորենի գարեջուրը Բավարիայում սկսել են պատրաստել հարյուրամյակներ առաջ՝ դարերով ձևավորելով այդ տեսակին բնորոշ բույրը և համը:
379-ը ներկայացնում է ցորենի գարեջուր՝ պահպանելով այս տեսակի պատրաստման լավագույն ավանդույթները։
Վայցենին բնորոշ է թեթևության զգացումը, բանանի և մեխակի բույրերի համադրությունը, միաժամանակ ցորենից եկող փափկությունն ու յուրահատուկ համը։
American wheat ale
379 գարեջրին բնորոշ ձևով պատրաստված ամերիկյան ոճի ցորենի գարեջուր, որն իր տեսակով քրաֆթ հեղափոխության ներկայացուցիչներից է։
Պատրաստման ժամանակ կիրառվում են ամերիկյան թոփ արոմատիկ գայլուկներ՝ գարեջրին հաղորդելով ցիտրուսային և մերձարևադարձային երանգներ։
Գերմանական Դունկելը լագեր ոճի գարեջուր է: «Dunkel» բառը գերմաներենից թարգմանաբար նշանակում է «մուգ», և այս մուգ ոճը գարեջրի սիրահարների համար բացահայտում է շոկոլադի, հացի կեղևի, սուրճի և կարամելի բալանսավորված համային երանգներ:
Մուգ շագանակագույն՝ տաք, հարուստ, գրավիչ բույրով այս գարեջուրն առաջարկում է հագեցած ածիկային համ։
Dunkel
Ցանկանո՞ւմ ես տեղեկանալ բրենդի նորություններին։ Ուղարկիր հաղորդագրություն, և մենք կարճ ժամանակահատվածում կապ կհաստատենք քեզ հետ: