
ԲՐԵՆԴԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Ըստ 379torchandbrew գարեջրի առասպելի՝ մ․թ․ա․ 10-րդ դարում Սև ծովի կղզիներից մեկում եղել է գարեջրասերների թագավորություն։ Նրանց ավանդույթներից էր ամեն շաբաթ օրը խնջույք կազմակերպելն ամրոցում և գարեջուր համտեսելը։
Նրանք հավաքվում էին խարույկի շուրջ, գարեջուր խմում և հետաքրքիր պատմություններ պատմում։ Պատմությունները շատ առեղծվածային էին և ոչ իրական։

.jpg)

ԱՌԵՂԾՎԱԾԱՅԻՆ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ամրոցի մասին նույնպես մի զարմանալի ավանդապատում կա. ասում են՝ հավաքների ժամանակ գարեջրասերները սկսում էին տեսիլքներ տեսնել։ Խարույկի կրակը նրանց վիշապի կրակ էր թվում, պատերի վրա տեսնում էին կրակի, ցորենի, պարկերի և այլ նշաններ, որոնք վիշապն էր նկարում։

Տեսիլքներն այնքան էին կրկնվում, որ մարդիկ սկսեցին կարծել, թե վիշապն էլ հանդիսանում է իրենց թագավորության և ամրոցի պաշտպանը։


.jpg)
.jpg)


ԱՐՏԱՍՈՎՈՐ ՀԱՎԱՔՆԵՐԻ
ԿԵՆՏՐՈՆԸ
Վերադառնալով մեր օրեր՝ 379 գարեջրի բրենդը ստեղծում է այն համայնքը և տալիս բոլոր հնարավորությունները գարեջուր սիրող ընկերներով հավաքվելու, առեղծվածային պատմություններով կիսվելու և հետաքրքիր ժամանակ անցկացնելու համար։

Ցանկանո՞ւմ ես տեղեկանալ բրենդի նորություններին։ Ուղարկիր հաղորդագրություն, և մենք կարճ ժամանակահատվածում կապ կհաստատենք քեզ հետ:
